ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կսկսի Ազատ առեւտրի վերաբերյալ հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերակնքման գործընթացն իր կանադացի եւ մեքսիկացի պաշտոնակիցների հետ, տեղեկացնում է BBC-ն:

 

Նրա խոսքով՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հանդիպումներն արդեն նշանակված են:

 

Երեք երկրների միջեւ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականին:

 

Թրամփն ավելի վաղ այն համարել է փոխադարձ առեւտրի շուրջը վատթարագույն գործարքը, որը երբեւէ կնքել է ԱՄՆ-ը:


Սպիտակ տան կայքում ասված է, որ եթե Կանադան եւ Մեքսիկան հրաժարվեն վերանայել NAFTA-ն