Mediamall.am լրատվականն ամփոփում է հունվարի 23-ի աշխատանքային երկուշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Սկսենք սահմանում տիրող իրավիճակից: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը առավոտյան գուժեց զինծառայողի մահվան մասին:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Մեկ այլ ցավալի լուր էլ ստացվեց օրվա կեսին: Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Ստելլա Խաչատրյանը գրում է.
Այսօր Հայաստանում ժողովրդագրական վիճակն այնքան է սրվել, որ մեր պետությունն ամեն ինչ պիտի անի, որ ոչ միայն կասեցնի արտագաղթը, այլեւ խթանի հայրենադարձությունը: Ժողովրդագրության աճը փրկարար կլինի Հայաստանի Հանրապետության համար ե՛ւ ռազմական, ե՛ւ ներքին բարոյահոգեբանական, ե՛ւ քաղաքական ռազմավարության հարցում: Ոչ ոք բարոյական եւ քաղաքական իրավունք չունի հայտարարելու, որ պետությունը չի կարղ սիրիահայերի համար տներ կառուցել: Այդպիսի հայտարարությունը քաղաքական կոպիտ բացթողում է… հատկապես իրեն համայն հայության նախարար համարող պաշտոնյայի համար:
Ամբողջությամբ կարդացեք. «Սփյուռքի նախարարը լվանում է ձեռքերը» վերլուծությունը:
Սոցիալ տնտեսական իրավիճակին անդրադառնալով, կրկին Ստելլա Խաչատրյանը մեկ այլ հրապարակումով անդրադառնում է ՀՀ Սոցիալական ապահովության նախարարությանը:
Ահա թե ինչ է գրում.
Կառավարությունը 2017թ. կենսաթոշակ ու նպաստ չբարձրացրեց, սակայն փոխարենը քաղաքացիներին ծառայությունների հասանելիություն է խոստանում: Սոցիալական ոլորտում քայլ առ քայլ ներդրվում է փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը: Սա, ըստ պատասխանատուների, կհեշտացնի ՀՀ շարքային քաղաքացիների կյանքը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց կդառնա: Սոցիալական ոլորտն ամենախոցելին է, ու պատահական չէ, որ պետական բյուջեի սուղ միջոցների առյուծի բաժինը հենց այս ոլորտին է հատկացվում։ Պատճառը պարզ է՝ մեր երկրում, պաշտոնական տվյալներով, աղքատ է բնակչության 29,8 տոկոսը:
Հոդված ամբողջությամբ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Լուրեր.Com վերլուծաբան Դավիթ Բաբանովն էլ գրում է.
Լևոն Մկրտչյանի անձով է պայմանավորված, թե՝ ոչ, բայց կառավարությունն, ինչպես պարզվում է, շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը», որը շուտով փոխարինելու է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին գործող օրենքին: Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի երկու աստիճաններին կավելանա նաև երրորդը՝ ասպիրանտուրան։ Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է, ՀՀ-ում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում, դա համարվում է հետբուհական կրթություն: Այժմ նոր օրենքի նախագծով երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, կամ հայցորդության համակարգը Հայաստանում ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ:
Մանրամասները՝ «Ի՞նչ կորոշի Լևոն Մկրտչյանը» վերլուծությունը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Lurer.com-ի հետ զրույցում ասել է.
Ողջունելի կլինի Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի՝ դաշինքով ներկայանալը: Այս մասին մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս մանրամասներին, բլոգոսֆերաի նորություններին, ժամանցաին իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: