Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 9-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Ողջ աշխարհը, այդ թվում և Հայաստանը քննարկում է ԱՄՆ-ում երեկ կայացած նախագահական ընտրությունները: ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց 70 ամյա միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

 

Mediamall.amբլոգոսֆերայի բաժնում ողջ օրը մենք ներկայացրել ենք սոցցանցերում տեղի ունեցող քննարկումները և տեղեկությունները, որոնք կապ են ուցել Թրամփի հետ:

 

Տեղական լուրերին անդրադառնալով, նախ տեղեկացնենք սահմանում տիրող իրավիճակը : Ադրբեջանական կողմը շարունակում է սադրել և ապակայունացնել իրավիճակը սահմանին:

 

Մանրամասները՝ կարդացեք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հետ չի մնում մյուս չինովնիկներից և հսկա առանձնատուն է կառուցում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

 

Ճոյտը ցանկանում է վերադառնալ քաղաքական ասպարեզ: Թե ինչի շուրջ է նա բանակցում, և ում հետ, կարդացեք ՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Նոյեմբերի 8-ին Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության մասին հայտարարություն է տարածել, որով քաղաքական համերաշխության կոչ է հնչեցնում ու խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու առաջարկ: Պետք է նկատել, որ սպասված պատասխանը չի ուշացել, ու Շարմազանովը, խոսելով Բաղդասարյանի հայտարարության մասին, շտապել էր բավական հետաքրքրական «մեսիջներով» հանդես գալ, որից պարզ է դառնում, որ, չնայած ՀՀԿ-ն դեռևս վաղ է համարում ապագա կոալիցիայի մասին խոսելը, քանի որ դեռևս պարզ չէ, թե որ ուժերին է հաջողվելու արժանանալ ժողովրդական վստահությանը, բայց սկզունքորեն չի բացառում նման համագործակցության հնարավորությունը:

 

Մանրամասները՝ կարդացեք «Արթուր Բաղդասարյանը վերցնում է իշխանությունը...» վերլուծությունը:

 

Պարզվում է նորաթուխ ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանին արգելվել է խոսել: Այս մասին կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ:

 

Օրվա մյուս իրադարձություններին, ժամանցային անցուդարձին, բլոգոսֆերայի նորություններին ծանոթացեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: