ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
«Կլառնետը հակառակ կողմից փչելով՝ կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քոչարյանը:
Մամեդյարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում քննադատել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին' տարին ամփոփող ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար: