ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով` վաղը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կարող է նվազել, սակայն Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպումից ավելին չի սպասում:
«Ինչ վերաբերում է ակնկալիքներին այս հանդիպումից՝ մենք շատ լավ հասկանում ենք՝ Ադրբեջանի այսպիսի դեստրուկտիվ, սադրիչ պահվածքի դեպքում սպասել առաջընթաց բանակցային գործընթացում անհնարին է», - «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը:
«Արդյոք դա կնվազեցնի՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը՝ հույս ունեմ, որ այո», - հավելել է Շավարշ Քոչարյանը:
Առավել մանրամասն` այստեղ։