ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե տեսնի խախտում, որը քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավապահ մարմիններին կիրազեկի այդ մասին: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք հնարավոր է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանի նկատմամբ չարաշահումների հետ կապված քրեական գործ հարուցվի, նա ասաց.
«Ցանկացած գործունեության մեջ, որտեղ առկա են մեծ գործառույթներ, մեծ բյուջետային հատկացումներ, կան ավելի մեծ ռիսկեր: Ես չեմ կարծում, որ կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյո՞ք կա քրեական որևէ գործի հիմք:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նախարարը հասցնելու պարտականությունների հետ միասին կատարել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչական աշխատանքները: Նախարարն ասաց, որ դրանք համատեղելու հնարավորություն կա:
«Իմ աշխատանքային օրը շատ ժամանակ սկսվում է առավոտյան 6:30-ից մինչև երեկոյան 11։30-ը, և ես կարծում եմ, որ դրա մեջ բավական ժամանակ կա, որ ես իմ աշխատանքային պարտականությունից բացի այն գործը, որ որպես կուսակցության ցուցակի առաջին համար, պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը: