Mediamall.am-ն ամփոփում է փետրվարի 24-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

 

Վերջին օրերին տեղական մասսմեդիայի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ առաջնագիծը: Թշնամին շարունակում է անտեսել հակամարտության խաղաղ կարգավորման մասին ձեռք բերված պայմանավովածությունները, և խախտում է հրադադարի ռեժիմը:

 

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից տեղեկանում ենք, որ փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):

 

Օրվա վերջին կրկին ՊԲ-ից հաղորդում ստացանք, այն մասին, որ ադրբեջանական ուժերը արկակոծում են Արցախի Թալիշ բնակավայրը:

 

ՊԲ հաղորդագրությանը ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է կատարել իր առաքելությունը:

 

Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում այս անգամ վետերաներն են:

 

Վետերանների մեծարման նախաձեռնությամբ է հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը : Մանրամասների և մեծարման մասին պատմող ռեպորտաժը դիտեք ԱՅՍԵՏՂ:



Պարզվում է, որ որոշ աղանդներ ֆինանսավորում են ՀՀ-ում գործող կուսակցութուններին: Դե կուսակցություններն էլ իրենց հերթին ԱԺ-ում իրականացնում են այդ աղանդավորական կազմակերպությունների լոբինգը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Այն պահից ի վեր ինչ հրապարակվեցին Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերը, իրենց ընդդիմադիր հռչակած գործիչները և ուժերը, մեկը մյուսին հերթը չզիջելով, սկսեցին անհիմն քննադատությունների տարափ հեղել՝ ծրագիրը հռչակելով անիրատեսական և պոպուլիստական: Սույն ծրագիրը իր մեջ խնդիրների վերհանումից զատ ներառում է նաև լուծման ուղիները, որոնք բացակայում են անհիմն քննադատության սիրահարների մոտ՝ ինչպես և ծրագիրը ինքնին… Վերջիններիս գործը հեշտացել է:

 

Մանրամասները՝ ««Ծառուկյան» դաշինքը ընտրությունների գլխավոր ֆավորիտն է» հոդվածում:

 

Հրապարակախոս, ՀԱԿ համամասնական ցուցակում պատգամավորի թեկնածու հանդիսացող Տիգրան պասկևիչյանը, Lurer.com-ի հետ զրույցում ասել է.

 

Թող գնան Բաքուն գրավեն. ես իրենց կշնորհավորեմ: Մանրամասները՝ հղումով:

 

Ադրբեջանը պատրաստվում է ակտիվ գործողությունների վերսկսման: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասել է Վովա Վարդանովը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


«Ծառուկյան» դաշինքը սահմանում է իրավիճակից ելքը…»:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: