ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 2-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:21-ին:

Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ: