ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ և 7-րդ փողոցների մոտակայքում այրվում են տնակ և խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ այրվում են 6-րդ փողոցի թիվ 13 տանը հարակից հավաբունը, դրսի զուգարանը և 7-րդ փողոցի թիվ 54 տանը հարակից խոտածածկույթ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:45-ին:

 

Այրվել են հավաբունը (մոտ 60 քմ), դրսի զուգարանը (մոտ 2 քմ) և մոտ 38 քմ խոտածածկույթ: