Այսօր' կառավարության հերթական նիստի ընթացքում, օրակարգային հարցերին անցնելուց առաջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել փոքր ՀԷկ-երի շահագործման վերաբերյալ նոր ընթացակարգեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝ փոքր ՀԷԿ-երը զգալի բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա, ուստի անհրաժեշտ է նրանց շահագործման համար նոր, հստակ չափորոշիչներ ներկայացնել, և կառավարությանը ներկայացնել այն գետերի ցանկը, որտեղ արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: Վարչապետը նախարարությանը հանձնարարեց այդ աշխատանքները կատարել՝ համագործակցելով ՀՀ գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ու Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ:
«Անհրաժեշտ է նաև մշակել ձկնուղիների մշակման և աստիճանների բարձրության նորմեր»,- նշեց վարչապետը՝ հանձնարարելով ուսումնասիրել նաև միջազգային փորձը՝ կապված ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջերմային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունների հետ: