Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Դեպորտիվո»-ի հետ:

Դիմակայությունն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:1 հաշվով:

Խոսելուն 40-րդ րոպեին բացվեց հաշիվը, 46-րդ րոպեին Լուիս Սուարեսը խփեց պատասխան գոլը, իսկ 74-րդ րոպեն Ալեքսը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

Այս պարտությունից հետո Էնրիկեի թիմը 60 միավոր ունի և առաջին հորիզոնականում է, երկրորդ տեղում գտնվող «Ռեալ»-ը երկու խաղ պակաս է անցկացրել: