Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը: Այդ մասին հայտնել է Sky News-ը:
Այսպիսով օրենքն ուժի մեջ է մտել, եւ վարչապետ Թերեզա Մեյն իրավունք է ստացել միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ԵՄ-ին հարցում ուղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան: Ավելի վաղ կառավարությունում հայտարարել են, որ ընթացակարգը կսկսվի մարտի վերջից ոչ շուտ:
Մարտի 14-ին բրիտանական խորհրդարանը հաստատել է Brexit-ի գործընթացի գործարկման փաստաթուղթը՝ առանց ուղղումների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: