Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհի վրա գտնվող թթվածնի (кислород) բալոնների արտադրամասում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Արմեն Ազարյանն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Արտակ Հարությունյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու փլուզումն առաջացել են թթվածնի բալոններից։
Մանրամասները՝ shamshyan.com-ում: