ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 3-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 54 շենքի 12-րդ բնակարանում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է ժամը 16:45-ին: