ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Գյուլիքևխյան փողոցի թիվ 1 շենքի մի բնակարանից, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1956 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1959 թ. ծնված Կարինե Հ.-ին և 1976 թ. ծնված Յուրա Ա.-ին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանց թունավորումը գազի վառարանի թերայրման հետևանքով է:
Կատարվում է հետաքննություն: