Սանկտ Պետերբուրգում հայերի տուժելու մասին տեղեկությունները չեն հաստատվում։ Այդ մասին Twitter–ում գրել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, որն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե տուժածների մեջ հայեր կան:
«Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն»,- նշել է նա։
Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում պայթյունը տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմանում։ Զոհվել է 10, վիրավորվել առնվազն 20 մարդ։ Քաղաքապետարանից հայտնել են 50 տուժածների մասին։ Հետագայում հայտնել են նաեւ մեկ այլ կայանում՝ «Ապստամբության հրապարակում», պայթուցիկ սարքի վնասազերծման մասին։