Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում: Այսօր՝ ապրիլի 17-ին, 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ: Տուժածը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Միքայել ՄանուկյանըԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Աղբալ Առաքելյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Նրա մոտ առկա է ողնաշարի կոտրվածք, թոքերի սալջարդ, ոտքի կոտրվածք ունի, ողնաշարը պետք է վիրահատել»,- նշեց նա՝ հավելելով, որ վիճակը ծանր կայուն է գնահատվում:

Սոնա Հարությունյան