Ինչպես գրում է Times պարբերականը, անդրադառնալով նախօրեին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցություններում անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը, նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը փաստացի ցանկանում են պառակտել Սիրիան անվտանգության գոտիների ստեղծման միջոցով:
Ըստ պարբերականի' հուշագիրը չընդունող Սիրիայի զինված ընդդիմադիրներն այս քայլն ընկալում են որպես Սիրիան մասնատելու փորձ, նրանք մտավախություն ունեն, որ հուշագրից հետո Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցող Ռուսաստանն է՛լ ավելի մեծ ռազմական ուժ կուղարկի Սիրիա, իսկ Թուրքիան կգրավի Իդլիբը:
Սիրիայի զինված ընդդիմությունը նաև չի ընդունում բանակցություններում Իրանի դերը որպես երաշխավոր:
Հիշեցնենք, որ նախօրեին Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել: