Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ աջ ոտքը կտրված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքից, որտեղ գնացել էր բոխի հավաքելու ու այդ ժամանակ ականի վրա պայթել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Խաչիկ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Կամո Կուրեխյանն է, ում այս պահին վիրահատում են։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։