Իսլամական Մագրիբի երկրներում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդելհամիդ Աբու Զեյդը սպանվել է Չադի բանակի ծառայողների կողմից, հայտարարել է այդ երկրի նախագահ Իդրիս Դեբին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զեյդին և ևս մոտ 40 «Ալ Կաիդայի» զինյալների շաբաթվա սկզբին ոչնչացրել էին Մալիի բանակին իսլամիստների դեմ պայքարում աջակցող ֆրանսիական ուժերը: Ֆրանսիայի ՊՆ-ն դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել:
«Չադի զորքերն են սպանել իսլամական երկու առաջնորդներին, այդ թվում Աբու Զեյդին»,- հայտարարել է Դեբին ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով չադական ընդդիմության առջև՝ Մալիի մարտերում զոհված զինծառայողների հուղարկավորության արարողության ժամանակ»: