Եմենում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով 16 զինծառայող են զոհվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, խմբավորման անդամները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Շաբուա մարզի Բիհան շրջանի հսկիչ-անցրագրային կետի վրա: Բացի զոհերից ևս 5 զինվոր վիրավորվել են: Եմենի իշխանություններն իրենց հերթին տեղեկացրել են, որ ապրիլից ի վեր Եմենում սպանվել են «Ալ Կաիդա» -ի 500 անդամներ: Հակաահաբեկչական գործողությունների ժամանակ զոհվել և վիրավորվել են 4 տասնյակ եմենցի զինծառայողներ:

 

Եմենը երկար տարիներ համարվում է «Ալ Կաիդա» -ի ահաբեկիչների ապաստան: Եմենի իշխանություններին մինչև այժմ չի հաջողվել կանխել նրանց գործունեությունը երկրի տարածքում: Խմբավորման անդամները թաքնվում են հատկապես լեռնային շրջաններում, որտեղից էլ իրագործում են հարձակումները իրավապահ մարմինների և ուժային կառույցների վրա: