Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում են ընդդիմադիր զինյալների թվում սպանված ադրբեջանցիների լուսանկարները: 27 ադրբեջանցի զինյալները սպանվել են Դամասկոսում: Նրանցից մի քանիսի սպանության մասին արդեն իսկ տեղեկացրել էին ադրբեջանական կայքերը, ս ակայն մեծամասնության մահվան լուրը նորություն է:
Սիրիայում իրավիճակի վատթարանալուն պես Ադրբեջանի քաղաքացիներ մեկնել են այնտեղ՝ համալրելով ծայրահեղական խմբավորումների շարքերը: Մինչև այժմ Սիրիայի տարածքում սպանված ադրբեջանցի զինյալների թիվը գերազանցում է 100-ը:
Փորձագետների գնահատմամբ' Սիրիայում արտասահմանցի զինյալների թիվը գերազանցում է 100 հազարը, որոնք Սիրիա մուտք են գործել աշխարհի ավելի քան 80 երկրներից: