Եգիպտական բանակը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթվա ընթացքում Սինայի հյուսիսում 241 զինյալներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, եգիպտական բանակի խոսնակ Մուհամմադ ալ Ազիզ Ղանիմը նշել է, որ ե րկու հարյուրից ավելի զինյալներ սպանվել են հուլիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ ոչնչացվել են զինյալներին պատկանող 26 տանկեր և 28 մոտոցիկլներ:

 

 

Ավելի վաղ եգիպտական բանակը Սինայի թերակղզում' մասնավորապես Շեյխ Զուիդ և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող գյուղերում, ցամաքային ու օդային ռմբակոծությունների արդյունքում 63 ահաբեկիչների էր ոչնչացրել: Բանակը հարձակում է գործել ահաբեկիչների չորս դիրքերի վրա' օգտագործելով ցամաքային ուժեր և ռազմական օդանավեր:

 

 

Եգիպտոսում իրավիճակն ավելի սրվել է մի քանի օր առաջ դատախազ Հիշամ Բարկարատի սպանությունից հետո:

 

Սինայում շրջանում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում եգիպտական ուժային կառույցների վրա' մեծ վնասներ հասցնելով նրանց: Հոկտեմբերից այնտեղ արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: