Աֆղանական բանակը հյուսիսային Բահլան նահանգում ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել է առնվազն 15 զինյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ աֆղանական զինյալների ներկայացուցիչ Նասրաթուլլա Ջամշիդին տեղեկացրել է նաև առնվազն 5 վիրավոր զինյալի մասին: Նրա խոսքով՝ գործողությունն երն ընթացել են նահանգի երեք շրջաններում և կշարունակվեն այնքան, մինչև բանակն այնտեղից դուրս հանի բոլոր զինյալներին:

 

Իրավիճակն Աֆղանստանում զգալի վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ ավելի վաղ գրավել էր երկրի գյուղական շրջանները, հարձակումներ է իրականացրել նաև խոշոր քաղաքների վրա: Բացի այդ՝ տարածաշրջանում աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը: