Եգիպտոսի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ եգիպտական բանակը Սինայի հյուսիսում՝ Գազայի հատվածի մերձակայքում գտնվող Շեյխ Զուեյդ և Ռաֆահ քաղաքներում, տասնյակ իսլամիստների է ոչնչացրել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակը ռմբակոծել է Շեյխ Զուեյդ քաղաքի մի քանի շինությունների և դպրոցի ուղղությամբ, որտեղ հավաքվում են իսլամիստները, արդյունքում 20 ահաբեկիչ են սպանվել, ևս 28 իսլամիստ վիրավորվել են: Օդային ռմբակոծության արդյունքում սպանվել են 18 ահաբեկիչ:

 

Նախօրեին տեղեկություններ էին հրապարակվել, որ ռազմական գործողությունների արդյունքում Արիշ քաղաքի հարավում սպանվել են 5 ահաբեկիչ, ևս 10-ը՝ ձերբակալվել:

 

Եգիպտական բանակը Ներքին գործերի նախարարության ուժերի հետ հունվարի 29-ին հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ է սկսել Սինայում: 2013թ. ամռանը Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո Եգիպտոսում բռնությունների բուռն ալիք է սկսվել: Նախորդ տարվա հոկտեմբերին Սինայի հյուսիսու մ տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչություններից մեկի հետևանքով 31 զինծառայող էին զոհվել: