Սիրիական բանակը Հոմսի Ուաար թաղամասում, ինչպես նաև Ում Շարշուհ և Թել Դահաբ գյուղերում ծայրահեղական խմբավորումների տասնյակ անդամներ է ոչնչացրել, ոչնչացվել են նաև նրանց պատկանող զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական
«ՍԱՆԱ» գործակալությունը, «Իսլամական պետության» տասնյակ անդամներ սպանվել են Հոմս քաղաքի արևելքում գտնվող Ռուհում գյուղում:
Գյուղը գտնվում է Հոմսից 105 կմ հեռավորության վրա՝ Ռակկա մարզի մերձակայքում, և համարվում է ԻՊ-ի գլխավոր հենակետը Հոմսի արևելքում: Աշ Շաար գազային գոտում բանակի հսկողություն հաստատելուց հետո ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի Ռուհում գյուղ:
Դամասկոսի Ջոբար թաղամասում ծայրահեղականներ են սպանվել, նրանց թվում եղել են լիբիացիներ: Հարասթայի Մասրաբա գյուղում ահաբեկիչների թաքստոց է ոչնչացվել, բացի այդ, ոչնչացվել են նրանց զենքերը: Ավելի քան 20 ահաբեկիչներ սպանվել են Ջիսրին գյուղաքաղաքում:
Դարաայի Արաբին թաղամասում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 6 թաքստոցներ են ոչնչացվել, արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Բացի այդ, դեկտեմբերի 11-ի գիշերը Դեր Զորի ռազմական օդանակվակայանի վրա ԻՊ-ը փորձել է հարձակում իրականացնել, սակայն բանակը պայթեցրել է դեպի օդանավակայան շարժվող ականապատ մեքենան:
Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: