Սիրիական բանակը երկրի հյուսիս-արևելյան հատվածում հաջող ռազմական գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի քան 150 ահաբեկիչներ են սպանվել նավթահանքերի շրջակայքում, որոնք գտնվում են Հասաքեի շրջանում:
Սիրիական բանակի ստորաբաժանումները հարձակում են գործել Թել Բարուդ բարձունքի վրա, որտեղ 25 ահաբեկիչներ են սպանվել: Ահաբեկիչները հեռացվել են բարձունքից: Բացի այդ, Հոմսի մոտ գտնվող Աշ Շայեր նավթային գոտում ոչնչացվել են ԻՊ-ի երկու բազաներ:
Մյուս կողմից, տեղեկություններ են ստացվել, որ «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը Իդլիբի մարզի Քաուքաբա գյուղում կրակ է բացել ընդդիմադիր այլ խմբավորման ուղղությամբ, որի հետևաքով 13 մարդ է սպանվել: «Ջաբհա ան Նուսրա»-ն ստիպել է զինայլներին հանձնվել:
Նոյեմբերի սկզբից խմբավորումը հսկողություն էր հաստատել մարզի մի շարք գյուղերի, գյուղաքաղաքների վրա' ընդդիմադիր այլ խմբավորումների հետ բախումներից հետո:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: Զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալ: