Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարբեր շրջաններում 24 ժամվա ընթացքում ԻԼԻՊ խմբավորման 279 անդամ է սպանվել: Տվյալները դտրամադրվել են զինված ուժերի գլխավոր հրամանատարության կողմից: Զինված ուժերի ներկայացուցիչ Կասիմ Ատան նշել է, որ Բաղդա դում իրավիճակը ամբողջովին վերահսկելի է, իսկ զինված ուժերը պատրաստվում են հակահարձակում սկսել ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ: Իրաքյան ռազմաօդային ուժերն արդեն իսկ հարվածներ են հասցրել Մոսուլ քաղաքի և ահաբեկիչների մերձակա շրջաններում գտնվող հենակետերի ուղղությամբ՝ մեծ վնասներ հասցնելով նրանց: ԻԼԻՊ-ի ձեռքի տակ է շարունակում մնալ Թիրքիթ քաղաքը. բանակը պատրաստվում է ծավալուն գործողություններ սկսել այնտեղ: ԻԼԻՊ-ը փորձել է ներխուժել Քիրքուք քաղաք, սակայն ձախողվել է:

 

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը հունիսի 15-ին հսկողություն է հաստատել Թալաֆար քաղաքի վրա: Ականատեսների խոսքով' քաղաքը զինյալների ձեռքում հայտնվել է թեժ մարտերից հետո, որոնց արդյունքում երկու կողմերը շատ զոհեր են տվել: