Ըստ Համլետ Ղազարյանի, իր բողոքներին ոչ մեկը չի արձագանքում: Երկու օր է ' Aravot.am-ը ահազանգեր է ստանում «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանից, ով դժգոհում է, որ Արադարադատության նախարարին հասցեագրված իր դիմումները այդպես էլ անարձագանք են մնում, իր վիճակն էլ բացարձակ փոփոխության չի ենթարկվում: Դատապարտյալը շարունակում է դժգոհել «Հրազդան» քրեակատարողական հիմանարկի պետ Տիգրան Նավասարդյանի' իր անձի նկատամաբ կատարած խոշտանգումներից: Ըստ նրա, վերջինս իրեն այնքան է ծեծել, «պադվալում» պահել, որ ստիպված է եղել որպես բողոքի նշան 29 ասեղ մտցնել որովայնի մեջ: Բացի այդ , հիվանդացել է տուբերկուլյոզով: Համլետ Ղազարյանը այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրա ներկայացմամբ, իրեն շատ վատ է զգում, ռենտգեն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռ 4 ասեղ կա իր մարմնում: Թե ինչո՞ւ է քրեակատարողականի պետը այդպես լարված բանտարկյալի դեմ, գողության համար դատապարտված Համլետ Ղազարյանի ասելով, 2010 թվականին Նուբարաշեն քրեակատարողականում, որի պետը դարձյալ եղել է Տիգրան Նավասարդյանը, վերջինս ստիպել է իրեն կեղծ ցուցմունք տալ խցերում մեկում մահացած երիտասարդի մասին, որից սակայն ինքը հրաժարվել է:Եվ երբ իրեն էլ, այս պետին էլ տեղափոխել են Հրազդան, նրա առաջին գործը եղել է իրենից վրեժ լուծելը: Համլետ Ղազարյանը, որպես բողոքի նշան կարել է իր բերանը, աչքերը, այժմ էլ պատրաստվում է նորից բերանը կարելու, եթե նախարարը իրեն չայցելի, իր բողոքը չլսի ու վերջնական լուծում չտա: Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ ստացան նաև Քրեկատարողական հիմնարկների վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանից, ով ասաց, որ բողոքելը իր իրավունքն է , և պատկան մարմինները զբաղվում են դրանով: Ի դեպ, ըստ Համլետ Ղազարյանի, իրեն ահաբեկում են 'նախազգուշացնելով հեռու մնալ լրագրողներից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ