Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

 

Ժամը 05։00-05։30-ն ընկած ժամանակահատվածում Nissan Pathfinder մակնիշի 30 CC 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա։

 

Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

 

Ավտոմեքենայում հայտնաբերվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Աղաբալյանի, 44-ամյա Արայիկ Հակոբյանի և 36-ամյա Արմեն Դոլուխանյանի անվամբ վարորդական իրավունքի վկայականներ, անձնագրեր և նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը՝ Արմեն Աղաբալյանի անվամբ։

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում: