Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

 


Լրագրողների հետ զրույցում վարչապետը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական գնահատեց՝ նշելով, որ թեև քաղաքում խնդիրներ կան, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը:

 


Հարցին՝ արդյոք բացթողում չէ" այն, որ տարիներ շարունակ հասարակական տրանսպորտի հարցy չի լուծվում, վարչապետը պատասխանեց. «Ճիշտն ասած, դա բացթողում չեմ համարում, բայց այդ խնդրի լուծումը համարում եմ ակտուալ: Բացի այդ' կան բազմաթիվ խնդիրներ»:
Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող հարցին ի պատասխան' վարչապետն ասաց' եթե փաստեր ունեն, թող դիմեն համապատասխան իրավապահ մարմիններին:

 


Իսկ ճշտող հարցին՝ հնարավո՞ր է երիտասարդ տարիքում այդքան հարստություն կուտակել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ են, բայց դրա հետ կապ չունեն»: