Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ  մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները և բացահայտվում են կոռուպցիոն շղթաներով հարստացած անձինք: «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը. արվի պրոֆեսիոնալ մակարդակով»,-նշեց Վանեցյանը:

Անդրադառնալով մամուլի տեղեկությանը, թե նյութեր են նախատրաստվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, ԱԱԾ տնօրենը նշեց. «Նման բան չունենք, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը»,-ասաց Վանեցյանը: