Մարտի 2-ին, ժամը 11.57-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.15-ին, մարվել՝ 12.53-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Սարգսյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 08 ՏԼ 502 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան: Տուժածներ չկան: