Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանապահ ուժերը միմյանց դեմ դիրքեր են գրավել Հնդկաստանի Սիքքիմի նահանգի շրջանում, հնդիկ զինվորները մտադիր են կանխել ներթափանցումը սահմանակից կողմից: Ինչպես հայտնել Է Business Standard թերթը՝ վկայակոչելով անունները չհայտնած աղբյուրներ, լարվածությունն առաջացել Է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ չինացի զինվորականները Հնդկաստանի տարածք են ներթափանցել Սիքքիմի, Բութանի եւ ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջանի սահմանագծում՝ Դոկա Լա լեռնանցքի տարածաշրջանում եւ քանդել հնդկական բանակի երկու բլինդաժներ:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունն առայժմ չեն մեկնաբանում այս հաղորդագրությունները: Իր հերթին Պեկինը հնդիկ սահմանապահներին մեղադրել Է, որ հնդիկ զինծառայողները Սիքքիմի շրջանում անօրինականորեն հատել են Չինաստանի սահմանը:
Ինչպես ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի՝ հունիսի լույս 27-ի գիշերը հրապարակված հայտարարության մեջ, չինական կողմը պահանջում Է, որ Հնդկաստանն անհապաղ դուրս բերի զինծառայողներին երկրի տարածքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: