Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորահավորում եմ բոլորիս Մարտակերտի ազատագրման 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի` Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:
Մեր ժողովրդին պարտադրված պատերազմում ամենադառը բաժինը հասավ Մարտակերտին: Բայց Մարտակերտը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, իր խիզախ որդիների կյանքի, առողջության ու հերոսականության շնորհիվ հաղթահարեց պատերազմի ողջ դժվարությունները եւ տեր կանգնեց իր հայրենիքին:
Եռասերունդ Երկրապահի անունից ողջունում եմ ձեզ, սիրելի´ մարտակերտցիներ:
Փա´ռք ձեզ, որ ապրում եք ձեր պապենական օջախներում, շենացնում այն ու տարածաշրջանը լցնում ձեր երեխաների ուրախությամբ: Երիցս փա´ռք, որ նախորդ տարվա ապրիլյան ադրբեջանական սադրանքի ժամանակ եւս չերկնչեցիք, ամուր կանգնած մնացիք ձեր հողում` հասկացնելով շուն թուրքին, որ Մարտակերտը եղել է, կա ու հավերժ էլ հայկական է լինելու:
Երկրապահ հայ ժողովո´ւրդ.
Մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա մեր պայքարի շարունակությունն են:
Մենք, 1994-ի գարնանը թշնամուն զինադադար պարտադրեցինք: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը:
Նրանց նենգ քայլերին մեր պատասխանը միասնությունն է: Մենք չենք կարող միասնական չլինել:
Երկրապահը, ինչպես Արցախյան գոյապայքարի առաջին օրերին, այնպես էլ հիմա, արցախցու հետ է, մարտակերտցու հետ է, երկրապահն Արցախում է, մենք երբեք էլ չենք հեռացել Արցախից:
Ես միշտ ասել եմ` Երեւանի պաշտպանությունն սկսվում է Մարտակերտի, Հադրութի մեր սահմանամերձ շրջաններից: Այս սահմանամերձ գյուղերն էլ հզոր են Երեւանով, այսինքն` հայ ժողովրդի միասնությամբ:
Ձեզ հետ են երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկներն ու նրանց գործը շարունակելու պատրաստ մեր հրաշալի երիտասարդ ու պատանի երկրապահները: Վստահեցնում եմ ձեզ, որ հիմա նոր սերունդ է աճում, մեզանից ավելի հայրենասեր, ավելի պատրաստակամ պաշտպանելու սրբությունները` մորը, հայրենիքը, հավատքը: Մենք ամեն օր դրանում համոզվում ենք, զբաղվելով նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1998-99-ին ծնված տղաները՝ հերոս տղաներ: Մենք լիարժեք հավատում եւ վստահում ենք այս երիտասարդությանը, հայոց բանակին:
Զինադադարից հետո մեր ուխտագնացությունը ՀՀ մարզեր, սահմանամերձ շրջաններ եւ Արցախ դրա վառ ապացույցն են: Դրա անառարկելի ապացույցն էր երկրապահի վճռական մասնակցությունն ապրիլյան պատերազմին:
Ես հպարտ եմ, որ այսօր Մարտակերտի ժողովուրդը, ողջ Արցախի բնակչությունը, ապրելով այստեղ` երեխա են ծնում ու սնում, կրթում ու դաստիարակում, ցորեն են ցանում, շենացնում իրենց օջախները, սահման պահում ու պաշտպանում եւ հավերժացնում են մեր սուրբ նահատակների հիշատակը:
Փա´ռք մեր ժողովրդին:
Փա´ռք Մարտակերտի համար նահատակված մեր քաջորդիներին:
Աստված բոլորիս պահապան, սիրելի´ ժողովուրդ: Մեզ կամք եւ միասնություն: