Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բոռնո նահանգում սպանվել է իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման 20 գրոհային, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով զինվորականներին:
Նիգերիայի զինված ուժերի մամլո խոսնակը հայտարարել է, որ իսլամիստները սպանվել են բանակային բարաքների վրա հարձակվելու ժամանակ: Ըստ ականատեսների' սպանվածների թվում կար նաև 1 խաղաղ բնակիչ:
Նախկինում «Բոկո Հարամ»-ի առաջնորդ Աբուբաքար Շեկաուն հերքել է այն տեղեկությունները, որ խմբավորումը կառավարության հետ բանակցություններ է վարում: Նա հայտարարել է, որ պայքարը կշարունակվի այնքան, մինչև Նիգերիան վերածվի իսլամիստական պետության: