Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի մոտակայքում գտնվող Սեմենդեր ավանում տեղի ունեցած հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է 5 գրոհային և 2 հատուկ ջոկատային:
Բացի այդ վիրավորվել է նաև հատուկ նշանակության ջոկատի 6 անդամ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Դաղստանի հարցերով Հատուկ հանձնաժողովին:
Հանձնաժողովի հետաքննչական խումբը շաբաթ օրը սկսել է հետազոտել Սեմենդերում անցկացված հատուկ գործողությունների անցկացման վայրը:
Ըստ գործակալության տվյալների, հատուկ գործողությունների ընթացքում մահացել է 2 հատուկ ջոկատային, իսկ ևս 6-ը վիրավորվել են:
Հանձնաժողովի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է 3 հատ Կալաշնիկով ինքնաձիգ, Ստեչկին համակարգի 2 ատրճանակ և ՊՄ տեսակի 2 ատրճանակ: