ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 2-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գորկու փողոցի թիվ 4 հասցեին մոտակա խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորկու փողոցի թիվ 4 հասցեին մոտակա չբնակեցված երկհարկանի շինության ավտոտնակում։
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:32-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել են ավտոտնակի կախովի առաստաղը (36 քմ), մետաղապլաստե 3 դուռ և ավտոտնակում կայանված «Toyota Prado» մակնիշի 99 AR 399 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը: