Արդեն մի քանի ժամ է, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում բնակիչները փակել են ճանապարհը:
Քիչ առաջ մեր զրույցում Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը փոխանցեց, որ գյուղացիները չեն բացում ճանապարհը, սպասում են ՀՀ գյուղատնտնեսության փոխնախարարին: «Գյուղում արդեն 4-րդ անգամ կարկուտ է գալիս, ու որեւէ աջակցություն չկա, գոնե վնասված բերքը տանեն»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ կարկուտի պատճառով գարու, հացահատիկի, բանջարեղենի հողատարածքները եւ խնձորի այգիները վնասվել են:
Մանրամասն` armtimes.com-ում