Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
«Հսկայական ստեղծագործական ներուժը, բացառիկ կազմակերպչական որակները թույլ կտան Ձեզ հաջողությամբ զբաղվել յուրաքանչյուր գործով, ունենալ անձնական ներդրում հայրենական մշակույթի հիանալի ավանդույթների պահպանման և զարգացման գործում»,- ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը Կարեն Շահնազարովին մաղթել է առողջություն, ոգեշնչում և նախատեսած ծրագրերի իրականացում:
Իր հերթին Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ առանց Կարեն Շահնազարովի, ով ունի մեծ տաղանդ, հնարավոր չէ պատկերացնել հայրենական կինոմատոգրաֆը: «Դուք, ինչպես որևէ մեկը, գիտեք ինչպես ստեղծել իրական կինոհիթ»,- ՌԴ կառավարության կայքն է մեջբերել Մեդվեդևի խոսքը: Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Շահնազարովի ֆիլմերը հետաքրքրությամբ են պատմում ընկերության և սիրո, կյանքի ու երջանկության մասին: «Եվ դրա համար էլ նրանք աչքի են ընկնում պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցանակներով, ու ամենագլխավորը, հեռուստադիտողների հսկայական սիրով»,- շեշտել է ՌԴ վարչապետը:
Ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ Կարեն Շահնազարովին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ: