Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Թուրքիան, ինչպես միշտ, կողմ է, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ միջազգային իրավական նորմերի հիման վրա»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում: Նրանք ընդգծել են նաև, որ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում գտնվում են «կողք կողքի»։
Նշենք, որ Ալիևը Ստամբուլ է ժամանել 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսին մասնակցելու նպատակով: