Եվրոպական հանձնաժողովը վիճաբանություններ առաջացրած դատական բարեփոխման պատճառով Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով հանձնաժողովի հայտարարությունը:
Եվրահանձնաժողովը պաշտոնական ծանուցմամբ նամակ է ուղարկել Վարշավային, երբ հուլիսի 28-ին Լեհաստանում պաշտոնապես հրապարակվել է դատարանների աշխատանքի օրենքը:
Ավելի վաղ ԵՀ-ի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել էր, եթե այդ օրենքը հրապարակվի, ապա Եվրահանձնաժողովը պատրաստ է գործի դնել պատժամիջոցային ընթացակարգ՝ Լեհաստանի կողմից ԵՄ օրենսդրության խախտումը կանխելու ուղղությամբ: