Ստամբուլում իր աշխատասենյակում սպանված են գտել ազգային անվտանգության մարզային վարչության պետ Հաքան Չալըշքանին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Դատախազությունը դեպքի վայրում հետաքննություն է իրականացնում, նախնական վարկածի համաձայն Հաքան Չալըշքանը ինքնասպանություն է գործել:
Հաքան Չալըշքանը այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թ. դեկտեմբերին: