Թրամփի վարչակազմը խոշորագույն սկանդալների մեջ է հայտնվել Միացյալ նահանգներում և չի կարողանում աշխատել: Այդ վարչակազմը այլևս ժամանակ չունի զբաղվելու երրորդ դասի երկրների հարցերով, իսկ Հայաստանը նրանց համար ընկալվում է որպես երրորդ դասի երկիր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Բանախոսի խոսքով, պետք է սպասել առնվազն մեկ տարի՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց փորձագետը նաև նկատում է, որ առանձին պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ դրական վերաբերմունքը պահպանվում է և փորձ է արվում գոնե մեկ աստիճանով բարձրացնել Հայաստանի նկատմամաբ հետաքրքրությունը:
Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում շատ է քննարկվում Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, ինչը, շատ հնարավոր է՝ աշնանը նաև բարձրացվի խորհրդարանում, սակայն Մարտիրոսյանը բարձրացված հարցի մեջ լրջություն չի տեսնում և իրատեսական չի համարում, որ այս իշխանությունների պայմաններում պարզապես 100 տոկոսով բացառված է, որ Հայաստանը դուրս կգա ԵՏՄ-ից:
Այս պրոցեսը քաղաքական բարդ, բայց պարզ տեսանելի հաշվարկ է և դա համարում եմ ընդհանուր Հայաստանի քաղաքականության մեջ մի քայլ՝ որոշակի խնդիրներ լուծելու առումով: Առհասարակ, քաղաքականության մեջ գոյություն ունի սակարկելիության գին, ես կարծում եմ՝ սա մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ կամ գործընթաց է»,- ասաց Մարտիրոսյանը: