Ամերիկյան Cadilac ավտոարտադրող ընկերությունը մինչև ընթացիկ տարվա վերջ կներկայացնի կիսաավտոմատ կառավարմամբ նոր սեդանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը: CT 6 բազային մոդելը հագեցած կլինի կառավարման Supercruise համակարգով, ինչը վարորդին թույլ կտա երկար ավտոմայրուղիներին մեքենան կառավարել առանց ղեկին դիպչելու:
Մեքենան վարելու ընթացքում վարորդը միայն պետք է չկորցնի ուշադրությունը և հետևի մայրուղուն: Մեքենայի ներսում տեղադրված հայելու վրա ամրացված կլինի տեսախցիկ, որը կհետևի վարորդի հայացքին և ազդանշան կտա, եթե նա երկար ժամանակ ճանապարհին չի հետևում:
Նշվում է, որ Cadilac ընկերության նոր մեքենան պետք է մրցակցի Tesla-ի հետ, որը ներդրել է Autopilot համակարգը, սակայն այդ դեպքում պահանջվում է, որպեսզի վարորդի ձեռքերը միշտ ղեկին լինեն: