Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Սոբչակը նշում է, որ 2012 թվականի բողոքի ալիքից անցած 5 տարիների ընթացքում իր քաղաքական հայացքները վերջապես ձևավորվել են, և ինքը պատրաստ է հայտնել դրանց մասին։


 «Ես Քսենյա Սոբչակն եմ, 35 տարեկան եմ, ողջ կյանքս ապրել և աշխատել են Ռուսաստանում, և ինձ համար միևնույնը չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը։ Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հասարակական ասպարեզում ցանկացած գործողություններին, և գիտակցելով նման հանձնարարության բոլոր ռիսկերն ու անհավանական դժվարությունները, ես որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իսկապես կարող է լինել քայլ՝ երկրին այդքան անհրաժեշտ փոխակերպումների ուղու վրա»,-գրել է նա։