ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությանը:

 

«Պաշտոնական Բաքուն, հանձնարարելով Նովրուզ Մամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով, շարունակում է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը: