Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին լքում է պաշտոնը անկախության հանրաքվեից հետո ճգնաժամի ֆոնին։ Նա Իրաքյան Քրդստանի առաջնորդն է եղել 2005 թվականից։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բարզանին առաջարկել է կիսել նախագահական լիազորությունները ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների միջև։

Նրա պաշտոնաթողության օրը՝ նոյեմբերի 1-ին, պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն անցած շաբաթ քվեարկությունը չեղարկել էին Բաղդադի հետ կոնֆլիկտի պատճառով։