Արարատի մարզի Մխչյան գյուղի նոյեմբերի 10-ին վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս և ծալովի դանակ:

 


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն ձեռքերով հարվածել է Հրանտ Պ.-ին' պատճառելով մարմնական վնասվածքներ:

 


Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

 


Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 1.30-ին, Տիգրան Պ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: