Նոյեմբերի 27-ին, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի կենտրոնական շուկայի մոտակայքում բեռնատար է շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 52-րդ կմ-ին «MAN» մակնիշի SZ-929 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1984 թ. ծնված Մ. Շարաշիձե) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: